«Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար

17-09-2020 18:00:49   | Լոռու մարզ  |  Իրավունք



 
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 26-ամյա երիտասարդը 2019թ. հունվարի 26-ից աշխատելով վերոնշյալ ընկերության Վանաձոր քաղաքի մասնաճյուղում որպես պահեստի և հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր-գանձապահ, և աշխատանքային պայմանագրով հանդիսանալով լիակատար նյութական պատասխանատու անձ՝ լիազորված լինելով
իրականացնել պահեստային աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, ինչպես նաև կանխիկ գումարի մուտքագրման և ելքագրման աշխատանքների կատարումը, 2019թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2020թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, միասնական դիտավորությամբ, շարունակաբար, յուրացման եղանակով հափշտակել է ընկերության կողմից իրեն վստահված տարբեր տեսակի ապրանքների վաճառքից ստացված խոշոր չափերով գումարը ՝ 1.958.390 ՀՀ դրամ: 
 
  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
 
Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության  հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 246 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար