<<Լավագույն բժիշկ -բուժհիմնարկ 2020>>. Անվանի հայ բժիշկները արժանացել են խրախուսական մրցանակների


<<Լավագույն բժիշկ -բուժհիմնարկ 2020>>. Անվանի հայ բժիշկները արժանացել են խրախուսական մրցանակների

  • 17-09-2020 18:41:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Յուրաքանչյուր տարի՝ կարեւորելով հայ բուժաշխատողի դերն ու կարեւորությունը, «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրը այս տարի եւս խրախուսական մրցանակներ հանձնեց հայ անվանի բժիշկներին ու  բուժաշխատողներին՝  առավելապես  կարեւորելով առաջնագծի բժիշկների՝  այս  ամիսների տքնաջան աշխատանքն  ու նվիրական ծառայությունը։  Ինչպես իր խոսքում նշեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի գլխավոր խմբագիր, նախաձեռնության հեղինակ Լ. Նազարյանը, համավարակով ստեղծված իրաիճակը էլ ավելի միավորեց հայ բժիշկներին։ Նրանցից շատերը կարճ ժամանակահատվածում որպես կամավորներ վերապրոֆիլավորվեցին եւ մեկնեցին առաջնագիծ: Մի շարք բժիշկներ ու բուժաշխատողներ այս ամիսներն անցկացրեցին հիվանդասենյակներում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապ օգնության մեքենաներում՝ իրենց նպաստը բերելով վարակի կանխարգելման, վիրուսակիրների բուժման եւ ապաքինման  գործընթացին:
 
<<Լավագույն բժիշկ-բուժհիմնարկ 2020>> մրցանակաբաշխության նպատակն էր խրախուսել եւ մրցանակներ հանձնել այն բժիշկներին ու բուժհիմնարկներին, որոնք դժվար, նույնիսկ անելանելի պայմաններում կարողացան դիմակայել առկա մարտահրավերերին :
 
<< Covid-19>>-ի   կանխարգելման եւ համաճարակային իրավիճակի վերահսկման, աշխատանքներում, ինչպես նաեւ առաջնագծում պացիենտների բուժման միջոցառումներում ցուցաբերած մարդասիրության եւ բարեխիղճ աշխատանքի համար մրցանակ շնորհվեց<<Նորք>> ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի  համաճարակաբանության  վերահսկողության պատասանատու, Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի
 
ներհիվանդանոցային վարակների   համաճարակաբանության    բաժնի պետ  Ռոմելլա  Աբովյանին:
COVID-19-ով վիրուսակիրների ապաքինման  և  վերականգնաման  գործընթացում ունեցած մեծագույն  ավանդի համար ՝ մրցանակ  ստացավ <<Նաիրի>> ԲԿ-ի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ, անեսթեզոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
 
<<Հանրային առողջություն և   առողջապահության  լավագույն կազմակերպիչ>>  անվանակարգում  մրցանակ ստացավ առողջապահության կազմակերպչ, ԵՊԲՀ  ռեկտորի խորհրդական Գագիկ Միրիջանյանը
 
Մրցանակներ շնորհվեցին նաեւ հետեւյալ անվանակարգերում՝
 
<<Կոչումով բժիշկ>> անվանակարգում ՝  «Նաիրի�բժշկական կենտրոնի  քիթ-կոկորդ-ականջաբան  Լեւոն Թորոսյանին
«Շենգավիթ ԲԿ»-ի առաջին  բուժօգնության  տրամադրման  ոլորտում  ցուցաբերած  բարեխիղճ  մոտեցման,  ինչպես  նաև  ընդունարանի  աշխատանքների  համակարգման և ղեկավարման  համար՝  անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր    Խաչատրյանին,
 
<<Վաստակավոր  մանկական նեյրովիրաբույժ>> անվանակարգում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ  նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանին,
 
<< Վաստակավոր դիմածնոտային վիրաբույժ>> անվանակարգում՝ Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի  դիմածնոտային   վիրաբուժության   բաժանմունքի   վարիչ  Արմեն Ավագյանին,
 
<<Լավագույն ախտորոշիչ լաբորատորիա >> անվանակարգում՝ <<Էկոսենս>>՚�ախտորոշիչ  լաբորատորիայի հիմնադիր տնօրեն,համաճարակաբան  Ինեսսա Նազարյանին
 
<<Լավագույն  միջամտական սրտաբան>> անվանակարգում՝<<Նորք  մարաշ>>  սրտաբանական կենտրոնի  միջամտական   սրտաբանական ծառայության   ղեկավար  Վահագն Սարգսյանին,
 
<<Առաջատար բժիշկ-սրտաբան>> անվանակարգում՝<<Նորք Մարաշ>> ԲԿ-ի սրտաբան  Արմինե Թորոսյանին
 
<<Վաստակավոր ակնաբույժ>> անվանակարգում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի  բաժանմունքի   ղեկավար, դոցենտ  Լիլիթ  Ոսկանյանին
 
<<Առաջատար  բժիշկ-ակնաբույժ>>  անվանակարգում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  ակնաբույժ   Ասատուր  Հովսեփյանին 
 
<<Բարձրակարգ  ակնաբույժ>>  անվանակարգում ՝ Մալայանի ակնաբուժական կենտրոնի  երիտասարդ ակնաբույժ Վահան Պապոյանին
 
<< Լավագույն  մանկական վիրաբույժ>> անվանակարգում՝Շենգավիթ» ԲԿ, մանկական և նորածնային վիրաբուժության   բաժանմունքի մանկական   վիրաբույժ, ուրոլոգ Աշոտ Հովսեփյանին
 
<<Կյանք փրկող բժիշկ>>  անվանակարգում՝<<Բեսթ լայֆ>> հայ-ճապոնական նորաբաց բժշկական կենտրոնի գլխավոր  բժիշկ, սրտաբան Կարեն Համբարձումյանին
 
<<Բարձրակարգ  անոթային վիրաբույժ>> անվանակարգում ՝ "Շենգավիթ" ԲԿ-ի անոթային եւ էնդովասկուլյար վիրաբուժական ծառայության ղեկավար  Արա Թադեւոսյանին
 
<<Լավագույն  ուրոլոգ>>  անվանակարգում՝ «Շենգավիթ>> բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի ուրոլոգ-վիրաբույժ Գագիկ Թադևոսյանին
 
<<  Առաջատար եւ պահանջարկված   ուրոլոգ վիրաբույժ>> անվանակարգում՝<<Շենգավիթ>>բժշկական կենտրոնի   ուրոլոգիական   ծառայության ղեկավար Գեւորգ Նազարեթյանին 
 
<<Լավագույն  մանկաբարձ-գինեկելոգ>> անվանակարգում՝«Էրեբունի>> ԲԿ  մանկաբարձ  գինեկոլոգ   Շաքե  Խաչատրյանին
<<Ամենավարկանշային եւ բարձրակարգ ստոմատոլոգիական կենտրոն>> անվանակարգում՝«Մայ սիթի դենթիսթ». ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Սուրեն Աբրահամին:
 
<<Պահանջարկված եւ բարձրակարգ բժիշկ վնասվածքաբան>>անվանակարգում՝<Նաիրի>>ԲԿ  վնասվածքանական եւ օրթոպեդիայի  ծառայության  ղեկավար  Զավեն  Մելիքյանին
 
<<Լավագույն եւ պահանաջարկված  պլաստիկ վիրաբույժ  անվանակարգում>>՝<<Հերացի>>թիվ 1 կլինիկական  հիվանդանոցի   եւ «Նորմեդ» բժշկական  կենտրոնի  պլաստիկ  ռեկոնստրուկտիվ   վիրաբուժության, միկրովիրաբուժության  բաժանմունքի  պլաստիկ   վիրաբույժ, միկրովիրաբույժ   Գոռ  Ամիրբեկյանին
 
<<Լավագույն բժիշկ-օրթոպեդ>>անվանակարգում՝<<Շենգավիթ»  ԲԿ վնասվածքաբանությանև օրթոպեդիայի բաժանմունի ղեկավար  Արսեն Վահրամյանին
 
 «Մրցունակ  և  առաջատար  բուժկենտրոն»  անվանակարգում՝  «Վիոլետա»  բժշկական  կենտրոնի  հիմնադիր  տնօրեն,  բ.գ.թ., վարակաբան  Վիոլետա Սարգսյանին
 
<< Մարզային մրցունակ բուժհաստատություն>> անվանակարգում՝<<Ալավերդի>> բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանին 
 
Նշենք, որ մրցանակակիրների շարքում  մեծ թիվ էին կազմում մասնավորապես  <<Շենգավիթ>> ԲԿ –ի բժիշկները: Նրանց  աշխատանքն  ու  գործունեությունը  մշտապես  հասանելի  է   դարձել մամուլին և սոցցանցերին  մարքետինգի  բաժնի   ճիշտ և  արդյունավետ  աշխատանքի  կազմակերպման արդյունքում: Ուստի անակնկալ մրցանակ  ստացավ  նաեւ «Շենգավիթ» ԲԿ-ի մարքետինգի  և  հանրային  կապերի  ղեկավար  Անուշ  Բադալյանը:
 
Նշենք, որ  մրցանակաբաշխությունը  վարեցին հաղորդավարներ Դինա Ակոպովնան եւ Երվանդ  Մարեյանը
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն