ՊԲ-ում պարբերաբար անցկացվում են ուսումնական վարժանքներ պահեստազորի ներգրավմամբ

18-09-2020 12:50:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն





Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զորահավաքային-մարդկային ռեսուրսի ներգրավմամբ ըստ առանձին մասնագիտությունների, պարբերաբար կազմակերպվում և անց են կացվում տարաբնույթ ուսումնավարժական հավաք-պարապմունքներ: 
 
Նշվում է, որ ուսումնավարժական հավաք-պարապմունքներ ընթացքում պահեստազորայինները վեր են հիշում զինվորական ծառայության ընթացքում ստացած գիտելիքները, ձեռք բերում
նոր հմտություններ, ծանոթանում ՊԲ-ում ներդրված նորագույն սպառազինությանն ու տեխնիկական միջոցներին, ներդաշնակվում այն ստորաբաժանումների հետ, որոնց կազմում պետք է մարտական առաջադրանքներ կատարեն հավանական պատերազմական գործողությունների ժամանակ:
 
«Պահեստազորային կազմի հետ անցկացվող ուսումնավարժական հավաքները ՊԲ-ում այսօր կազմակերպվում են շատ ավելի հասցեական, նպատակային ու մասնակիցների մարտական խնդիրների իրական բնույթը հաշվի առնելով: Այս համատեքստում իրականացվող բազմաբնույթ միջոցառումներով բանակի հրամանատարությունն ու երկրի ղեկավարությունը նպատակ ունեն առավել ամրապնդել մեր անվտանգային միջավայրն ու բացառել հակառակորդի՝ հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 131 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար