Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» ՔԿՀ

18-09-2020 12:55:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը, Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, հերթական ստուգայցն է իրականացրել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող անձանց պահման պայմաններին և ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակին ծանոթանալու, այդ բնագավառներում
առկա հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները նախանշելու նպատակով։ 
 
Ստուգայցի ընթացքում Արթուր Գոյունյանը Ծառայության ղեկավար անձնակազմի և հիմնարկի վարչակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձել է անազատության մեջ պահվող անձանց պահման պայմանների հետևողական բարելավմանը, նրանց հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների շարունակական ակտիվացմանը, ծառայողական կարգապահության առավել ամրապնդմանը, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիոն դրսևորումների իսպառ վերացմանն ուղղված գործիքակազմի կատարելագործմանը։ 
 
Խորհրդակցության ավարտին Ծառայության պետի կողմից տրվել են նախանշված խնդիրների լուծմանն ուղղված հասցեական հանձնարարականներ՝ սահմանելով դրանց կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուներ:
 
 ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 133 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար