«10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգվել է մինչև 2021 թվականի վերջ մ

18-09-2020 15:00:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը,  կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը և համավարակի տարածման դեմ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև՝ նկատի ունենալով ծառատունկի ընթացքում անխուսափելի մարդկային կուտակումների հնարավոր ռիսկերը, դեռևս ապրիլին որոշում էր կայացվել «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգել  մինչև 2021 թվականի վերջ։
 
Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և մենք, այնուամենայնիվ, 2021թ․ ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը՝ տնկելով 10.000.000 տնկի։
 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն՝ համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության։
 
 
:



Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 119 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար