Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

18-09-2020 17:40:21   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 17-ին անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի
և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ըստ զորավարժության սցենարի՝ զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները, անցել հակահարձակման և գրավել կարևոր նշանակության բարձունքներ։ 
 
Զորավարժությանը ներգրավված անձնակազմը ներդաշնակ և համակարգված գործողություններով կատարել է առաջադրված խնդիրները և վերադաս հրամանատարության հրահանգները։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 212 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար