ՊՆ-ն հորդորում է մինչև կարանտինի ավարտը չդիմել զորամասերում հարցազրույցների և նկարահանումների համար

18-09-2020 17:56:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար դիմումներ ստանալ լրատվամիջոցներից և կազմակերպություններից՝ զինված ուժերի զորամասերում հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընդ որում՝ արձանագրվել են նաև առանց նախնական
համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր։
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, զինված ուժերում գործում են մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելված են այցելությունները զորամասեր, զինվորական հաստատություններ, կառույցներ։ Սահմանափակումը գործում է նաև լրատվամիջոցների համար։ 
 
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է մինչև հայտարարված կարանտինի ավարտը (2021թ․ հունվարի 11-ը) չդիմել նկարահանումների իրականացման համար և ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 211 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար