Կեցցե ազատ, ժողովրդավարական Հայաստանը. Լիտվայի ԱԳ նախարարը շնորհավորել է Անկախության տոնը


Կեցցե ազատ, ժողովրդավարական Հայաստանը. Լիտվայի ԱԳ նախարարը շնորհավորել է Անկախության տոնը

  • 21-09-2020 10:28:38   | Լիտվա  |  Հասարակություն

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով: Այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայերեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
 
«Կեցցե’ ազատ, ժողովրդավարական, եվրոպական Հայաստանը: Մեր ժողովուրդները գիտեն ազատության և ժողովրդավարության իրական արժեքը: Ակնկալում եմ հետագայում էլ ավելի ընդլայնել կապերը մեր երկրների միջեւ»,- գրել է Լինկևիչուսը:
Նոյյան տապան  -   Հասարակություն