Արցախում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք

21-09-2020 11:37:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



 Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Վարակակիրներից 2 Ստեփանակերտ, մեկը Շուշի քաղաքի բնակիչներ են, մյուսն էլ
ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից: Նրանց մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
 
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 367 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 45, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի:
 
Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:
 
Թեստավորումների նպատակով 105 նմուշառում է իրականացվել:
 
Մինչ այսօր կատարվել է 13 600 փորձանմուշի հետազոտություն:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 145 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար