Գտեք միասնության բանալին. այժմ նոր սերնդի հերթափոխն է

22-09-2020 11:26:59   | Հայաստան  |  Քաղաքական



Երկրի  անկախությունը տոնեցինք.... կորոնավիրուսային  պայմաններում՝ բավարար էր....Երեկ բոլորը  կրկին 
 
թարմացրեցին  ազգային  արժեքների  ըմբռնումները,  հասկացան,  որ  Հայաստանը  մեր  հայրենիքն է և նրա  անկախությունը  հազարավոր   լույս զավակների  արյան գնով մենք հաստատեցինք...այժմ  նոր  սերնդի  հերթափոխն է, որպես հայրենիքի 
լիիրավ  քաղաքացիների՝ երկիրը  հզորացնելու  համար,  կրկին   այբուբենի  առաջին  տառից  պետք է սկսել  և միշտ  այդպես պետք  է լինի, որպեսզի  արդյունքի  հասնեք: Այբուբենի  առաջին տառի  առաջին  կետը  միասնությունն է...Գտեք  միասնության  բանալին և   համախմբելով  կարող  ուժերին՝ հաշվի չառնելով կուսակցական  պատկանելիությունը, ներդրեք նրանց պոտենցիալ  իմաստնությունը՝  երկրի  ծանրաբեռնված  սայլը  մեկ  ուղղությամբ  ուղղորդելու  համար...Հայրենիքը  մեկ  միլիարդատիրոջ  կամ  մեկ  գիտնականի  մենաշնորհ  չէ, Հայրենիքը  ազգային  հոգեբանություն է՝  բոլոր  ժամանակների  սերնդի գիտակցության  մեջ, եթե նա հզոր է, հզոր է  անհատը...
 
Գրող - հրապարակախոս 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 462 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար