Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ

22-09-2020 13:44:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

 
 
«Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ ունի իր յուրօրինակ մշակույթն ու պատմությունը, բազմազանություն, որը հարստացնում է մեր կազմակերպությունն ու մեր աշխարհը
 
Անչափ կարևոր է Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքների շրջանակում Ձեր երկրի ներգրավվածությունը միջազգային օրակարգերում»,-
մասնավորապես ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում
 
 
Գուտերեշը նշել է, որ Կայուն զարգացման նպատակների տասնամյակի գործողության առաջին տարում՝ այս տարի, անհրաժեշտ են մեր բոլորի համընդհանուր ջանքերը՝ կառուցելու այնպիսի արդար գլոբալիզացիա, որն ընդունելի լինի բոլորի համար և իրականացվեն վճռական գործողություններ կլիմայի փոփոխությունը կանխելու ուղղությամբ
 
 
«Այս հարցում ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության ներդրումն ու աջակցությունը՝ ունենալու ավելի խաղաղ, արդար և կայուն աշխարհ բոլորի համար»,- շնորհավորական ուղերձում ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը
 
  
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 233 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար