Երիտասարդ դաշնակահարները ներկայացել են Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված ինքնատիպ ելույթով

23-09-2020 11:52:03   | Հայաստան  |  Մշակույթ



 
Հայ ճանաչված կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-րդ հոբելյանի առթիվ երկու երիտասարդ դաշնակահար ներկայացել են
ինքնատիպ ելույթով։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը (ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան) սեպտեմբերի 23-ին՝ անվանի կոմպոզիտորի ծննդյան օրը, համացանցում զետեղել են Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի համատեղ գրված Հայկական ռապսոդիա և Տոնական ստեղծագործությունները՝ դաշնակահարներ Արմեն Պուչինյանի և Արթուր Գրիգորյանի կատարմամբ։ 
 
Հատկանշական է, որ այս գործերը հեղինակել են հայ կոմպոզիտորական դպրոցի գագաթները։ Բացի այն փաստից, որ սեպտեմբերի 23-ը Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրն է, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, ինչն առավել խորհրդանշական է դարձնում ծրագրային ընտրությունը։ 
 
Հայկական ռապսոդիան երկու դաշնամուրների համար գրված ստեղծագործություն է, որը դասվում է դաշնամուրային խոշոր կոնցերտային ստեղծագործությունների շարքին։ Գրվել է 1950 թվականին։ Երաժշտական ստեղծագործության ոճը հիմնականում բնորոշվում է երկու կոմպոզիտորների ստեղծագործական անհատականությամբ։ Տոնական ստեղծագործությունը նույնպես երկու կոմպոզիտորի համատեղ արգասիքն է։ 
 
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 156 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար