Իրականացվել է միջազգային ստանդարտի ամենամյա գնահատում․ ՍԱՏՄ

23-09-2020 16:04:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում օրերս անցկացվել է միջազգային հավատագրման ամենամյա գնահատման հերթական
գործընթացը: Իրականացվել է լաբորատոր գործունեության ու կարողությունների համապարփակ վերագնահատում, ինչպես նաև ISO/IEC 17025-2017 ստանդարտի պահանջին համապատասխանության գնահատում: Որևէ անհամապատասխանություն չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից։
 
Հավատարմագրման գործընթացն անցկացրած՝ Ամերիկայի ստանդարտների ինստիտուտի (ANSI) հավատարմագրման ազգային մարմնի (ANAB) գնահատող-փորձագետ Ալան Լաֆֆինը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 136 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար