ՀՀ Անկախության օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հորդանանի թագավորը


ՀՀ Անկախության օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հորդանանի թագավորը

  • 23-09-2020 18:54:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիը: 
 
«Հորդանանի Հաշիմյան Թագավորության ժողովուրդը և կառավարությունը միանում են ինձ՝ Ձերդ Գերազանցությանը հղելով մեր ամենաանկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ»,- մասնավորապես ասված է Հորդանանի թագավորի շնորհավորական ուղերձում:  
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն