Վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ

24-09-2020 10:43:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ վարչապետի որոշմամբ 100-ից ավել բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ պարգև
ատրվել են շնորհակալագրերով Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար:
 
Նրանք ներկայացնում են «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Աստղիկ» բժշկական կենտրոն»-ը, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ն, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, Դիլիջանի «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ-ն, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ առողջապահության նախարարությունը և այլ գերատեսչություններ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 121 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար