Մարվել է Նալբանդյան գյուղի դպրոցում բռնկված հրդեհը


Մարվել է Նալբանդյան գյուղի դպրոցում բռնկված հրդեհը

  • 24-09-2020 10:46:58   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 24-ին, ժամը 03։45-ին ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ դպրոցի 2-րդ հարկում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։30-ին, մարվել՝ 05։07-ին։ Այրվել է ուսուցչանոցի գույքը։
 
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն