Հասան Ռոհանին Անկախության օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետին և նախագահին


Հասան Ռոհանին Անկախության օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետին և նախագահին

  • 24-09-2020 13:26:40   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
 
Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների պատմական,մշակութային, հասարակական կապերի հիման վրա և երկու երկրների պաշտոնատար անձանց ջանքերի լույսի ներքո Թեհրան-Երևան հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կզարգանան՝ ապահովելով երկու ժողովուրդների շահերը։
 
«Անկասկած, երկու երկրների մշակութային, հասարակական ընդհանուր կապերը և բարեկամական հարաբերությունները պարարտ հող կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար, և երկու երկրների ժողովուրդները կկարողանան աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերությունների օրինակ ծառայել»,- նշել է Իրանի նախագահը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն