Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը կրկին կդրվի աճուրդի

24-09-2020 15:03:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս»  հյուրանոցի աճուրդը կրկին կսկսվի մեկնարկային կետից:
 
«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հիշեցնելով, որ նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր, քանի որ այնտեղ կորոնավիրուսի համավարակի կոնտակտային անձինք էին տեղակայված:
 
 
Հարցին՝ արդյոք գնի վրա չի ազդի,
որ այդ հյուրանոցում կորոնավիրուսով վարակված անձիք կամ կոնտակտավոր մարդիկ են եղել, նա նշեց, որ որևէ լուրջ գիտական փաստարկ չի կարող լինել այդ մասին և գնի վրա կարող է ազդել միայն տնտեսական վիճակը ու, առհասարակ, ներդրումների հետաքրքրվածությունը։  Նարեկ Բաբայանն ասաց, որ եթե աճուրդը չկայանա, նախատեսել են գնի իջեցում։
 
 
«Աճուրդի հանված գույքերի նկատմամբ որոշակի հետաքրքրվածություն եղել է, թեև որոշ մրցույթներ չեն կայացել: Հիմա փորձում ենք հասկանալ խնդիրները, որոնք երեք մասի կարող են բաժանվել՝ իրազեկվածություն, գնի բարձր լինելը ու մի խնդիր կար, որ պարտավորությունների ստանձնման դեպքում պետք է գրավադրված լինի գույքը: Կառավարության այսօրվա որոշմամբ՝ այդտեղ ճկունություն ենք մտցրել ու կարող ենք բանկային երաշխիք կիրառել պարտավորությունների կիրառման համար», -ասաց Բաբայանը։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 148 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար