Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին

25-09-2020 12:03:17   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է:
 
 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է «Կապուստին Յար» (ք.Վոլգոգրադ) զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին:
 
Սեպտեմբերի 24-ին Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում կայացել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը: 
 
Հայ-ռուսական համատեղ զորավարժությունների ընթացքում խաղարկվել են պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ, կատարելագործվել է ստորաբաժանումների ղեկավարումը համատեղ խնդիրների կատարման ժամանակ, հստակեցվել փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:
 
«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվում է սեպտեմբերի 21-26-ը Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում, ինչպես նաև Սև և Կասպիծ ծովերի ջրատարածքներում: Զորավարժություններին մասնակցելու համար զորախմբեր են հրավիրված Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից, Պակիստանից: Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի-Լանկայի ներկայացուցիչները մասնակցում են դիտորդի կարգավիճակով:
փուլին:   Սեպտեմբերի
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 145 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար