Մոսկվայի քաղաքագլուխը 65-ից բարձր տարիքի մոսկվացիներին հանձնարարել է սեպտեմբերի 28-ից տանից դուրս չգալ

25-09-2020 17:42:48   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Մոսկվայում տարեցներին տանից դուրս գալու համար չեն տուգանի հասարակական վայրերում առանց անհրաժեշտության չհայտնվելու հանձնարարականի ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին հայտարարել Է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:
 
«Թարմ օդում զբոսանքները եւ ֆիզկուլտուրայով պարապմունքները չեն սահմանափակվում:
 
Դա նշանակում Է՝ տանից դուրս գալը խախտում չԷ: Ես դիմել եմ ոստիկանության ղեկավարությանը՝ խնդրելով ձեռնպահ մնալ տարեց մարդկանց
նկատմամբ պատասխանատվության միջոցառումներ կիրառելուց: Դա թույլ կտա խուսափել թյուրիմացություններից»,-Սոբյանինը գրել Է իր բլոգում:
 
Նա ընդգծել Է, որ տուգանք կարող են գրել խանութ մտնելիս դիմակի բացակայության դեպքում: Սոբյանինը նաեւ նշել Է, որ տարեց մոսկվացիների սոցիալական քարտերն արգելափակել չի պլանավորվում: «Իսկ եթե (հասարակական տրանսպորտով) ուղեւորությունը շատ անհրաժեշտ Է, ապա անպայմանորեն հարկավոր Է օգտագործել դիմակներ ու ձեռնոցներ»,-ընդգծել Է Սոբյանինը: 65-ից բարձր տարիքի այն մոսկվացիները, որոնք շարունակում են աշխատել, հեռավար ձեւաչափի անցնելու համար կկարողանան հիվանդաթերթիկ ստանալ գործատուի հայտով:
 
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլուխը 65-ից բարձր տարիքի մոսկվացիներին, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններով տառապողներին հանձնարարել Էր՝ սեպտեմբերի 28-ից տանից դուրս չգալ առանց հատուկ անհրաժեշտության: Կորոնավիրուսով հիվանդացությունը Մոսկվայում կրկին սկսել Է աճել:
 
Անցած օրվա ընթացքում գրանցվել Է COVID-19-ի 1560 դեպք, ընդհանուր առմամբ Ռուսաստանում արձանագրվել Է 7212 նոր դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 837 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար