Ստեփանակերտում պատանեկան մարզաառողջարանային կենտրոն է կառուցվում. նախագահը ծանոթացել է պայմաններին

25-09-2020 19:01:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է բարերար Վլադիմիր Ավագյանին:
 
Երկրի ղեկավարի մոտ ԱՀ քաղաքաշինության և ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի ու զբոսաշրջության նախարարների մասնակցությամբ քննարկվել է համաֆինանսավորման սկզբունքով Ստեփանակերտում արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն
ստեղծելու ծրագիրը: Քաղաքաշինության նախարարի զեկուցմամբ՝ կենտրոնի համար առկա են համապատասխան շենքային պայմաններ, նախագիծը պատրաստ է, այն համաձայնեցվել է բարերարի հետ, իսկ շինաշխատանքներն արդեն սկսված են:
 
Հանրապետության նախագահի առաջարկով՝ հանդիպման մասնակիցներն այցելել են կենտրոնի կառուցման տարածք և տեղում ծանոթացել դրա՝ նախագծով նախատեսված հնարավորություններին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ առողջ սերունդ դաստիարակելու և երկրում մարզական կյանքը զարգացնելու համար նման կենտրոնների ստեղծումը շատ կարևոր է, և հետագայում ևս պետության կողմից խրախուսվելու է մարզական նոր սրահների բացումն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության այլ համայնքներում:
 
 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 301 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար