Ահաբեկիչները Բաքվի ճանապարհին են. Ալիեւից խլեցին ամեն ինչ

09-10-2020 09:58:28   | Հայաստան  |  Վերլուծություն



Բաքուն թիրախավորել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, հասցնելով երկու հրթիռային հարված: Ակնառու է, որ դրանք հուսահատության հարվածներն են՝ հասցնել վնասել որքան հնարավոր է շատ, եւ որքան հնարավոր է խորը, քանի դեռ ժամանակը չի սպառվել ամբողջապես:
 
Ալիեւի կյանքի հոգեւոր եւ քաղաքական ժամանակը սպառվել է վաղուց: Հիմա միացված է ֆիզիկական հետհաշվարկը: Որքան կտեւի այն, կախված է իհարկե մի շարք գործոններից, որոնցից ոչ մեկը սակայն նրա ձեռքում
չէ:
 
Թուրքիան, Իսրայելը, դրանից առաջ Ռուսաստանը Ալիեւից միլիարդներն էին ստանում վաճառվող զենքի դիմաց, գործնականում պատրաստելով նրա պատերազմական վախճանը: Ալիեւից նախ խլեցին միլիարդները, հետո խլեցին քաղաքական սուբյեկտությունը, հիմա մնացել է ֆիզիկական գոյությունը: Չի բացառվում, որ դա չեն խլի դեռ երկար ժամանակ, քանի որ նման վիճակում Ալիեւը կարող է դեռ պետք գալ տարբեր սխեմաներում:
 
Սպառազինությունը ներկայում հայտնվել է ահաբեկիչների ձեռքին: Թե որտեղից են նրանք, էական չէ՝ նրանք ահաբեկիչ են, եւ դա արդեն ճանաչված է միջազգայնորեն: Չի բացառվում, որ ի վերջո ահաբեկիչներն Ադրբեջանում իրավիճակը պայթեցնեն այնքան, որ այլեւս անհրաժեշտության հասցվի միջազգային հակաահաբեկչական այն կոալիցիան եւ գործողությունը, որի մասին խոսում են Երեւանն ու Ստեփանակերտը:
 
Դա պետք է հասունանա, իսկ դրա համար
պետք է, որպեսզի Ադրբեջանն անցնի ահաբեկիչների ձեռքը: Դա իհարկե վտանգավոր իրավիճակ է ռեգիոնալ իմաստով, ու Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ վտանգին: Հայկական բանակը ընդունեց առաջին հարվածն եւ ներկայում հակաահաբեկչական գործողությամբ շրջում է ահաբեկիչներին դեպի Բաքու:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 2374 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար