Խորհրդատուների ընտրության մրցույթ է հայտարարվել

09-10-2020 11:00:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ` հետևյալ առարկաների համար. Համաշխարհային պատմություն` հիմնական և ավագ դպրոցների համար և Հայոց պատմություն/եկեղեցու պատմություն` հիմնական դպրոցի համար:
 
Ընտրված խորհրդատուները կաշխատեն և կհամագործակցեն «Հասարակություն, հասարակական գիտություններ» աշխատանքային խմբում:
 
Խորհրդատուների աշխատանքային շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.
 
Ուսումնասիրել`
 
Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը` ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,
Ազգային կրթակարգի նախագիծը,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,
Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները
Մշակել ուսումնական նյութերի թղթապանակ՝ փորձարկող դպրոցների համար:
Իրականացնել ուսուցիչների վերապատրաստում փորձարկող դպրոցներում` փորձարկելու վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
 
Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձարկող դպրոցներում և ներկայացնել հաշվետվություններ:
Կազմակերպել հանդիպումներ փորձարկող դպրոցների ուսուցիչների հետ:
Անհրաժեշտության դեպքում վերանայել առարկայական չափորոշիչները և ծրագրերը` հիմնվելով փորձարկման արդյունքների վրա:
Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:
Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:
Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2020թ. հոկտեմբերից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:
 
Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմանները.
 
Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
Գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
Թեկնածուի ընդհանուր փորձը
Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
Դպրոցում դասավանդման ներկա փորձ կամ վերջերս իրականացված դասավանդման փորձ
Թեկնածուի հատուկ փորձը.
Կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
ՏՀՏ գործիքներ կիրառելու փորձ և կրթության ոլորտի, մասնավորապես ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն
Կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձառությունը կդիտվի որպես առավելություն:
Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
 
Ընդհանուր որակավորումը– 30 միավոր
Ընդհանուր փորձը – 30 միավոր
Հատուկ փորձը – 40 միավոր
Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից «Խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս)
«Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:
 
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 
Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլփոստով ([email protected]) մինչև հոկտեմբերի 15-ը, ժամը 17:00-ն:
 
Խնդրում ենք նամակի մեջ նշել, թե վերոնշյալ որ խորհրդատվական ծառայության համար եք դիմում:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ զանգահարել 57-56-90 (24) հեռախոսահամարին:
փաստաթղթերը.   Ինքնակենսագրական
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 104 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար