Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամ Տիմուր Ժակսիլիկովին

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցեր

09-10-2020 11:43:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տիմուր Ժակսիլիկովին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ
առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման գաղափարը, որի հիմքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի և այլ ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման» նախագիծն է։ ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակը հաջողությամբ գործարկելու  դեպքում բիզնես գործընթացների փաստաթղթավորումը կտեղափոխվի էլեկտրոնային միասնական հարթակ, և կպարզեցվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու գործընթացը։
 
Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում անուղղակի հարկերի  հաշվարկման մեխանիզմները։ Այդ նպատակով նախատեսվում է ներդնել հարթակ, որի միջոցով էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտները կստանան Հայաստանի Հանրապետությունում  հաշվառվելու և հաշվարկներ ներկայացնելու հնարավորություն։
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ ՊԵԿ-ի և ԵՏՀ-ի համատեղ աշխատանքները: Կոմիտեի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ակտիվ ներգրավել ՊԵԿ փորձագետներին ստեղծվող էլեկտրոնային համակարգերի՝ ԵԱՏՄ-ում ապրանքների հետագծելիության, ինչպես նաև ֆիսկալ մոնիթորինգի նախագծերի աշխատանքային խմբերում։
 
Հանդիպման արդյունքում, բարձր գնահատելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կիրառվող էլեկտրոնային համակարգերի արդյունավետությունը, Տ. Ժակսիլիկովն առաջարկել
է քննարկել էլեկտրոնային այդ հարթակում ԵԱՏՄ շրջանակում նոր համակարգերի ստեղծման և փորձարկման հնարավորությունը:  
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել ՀՀ ՊԵԿ և ԵՏՀ միջև համագործակցությունը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման համար:
 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցեր

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 151 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար