Ցանկացած զարգացման դեպքում ամուր կանգնեք մեր ընդհանուր հայրենիքի, մեր բանակի, մեր զինվոր տղերքի կողքին․ Ռուստամ Բաքոյան


Ցանկացած զարգացման դեպքում ամուր կանգնեք մեր ընդհանուր հայրենիքի, մեր բանակի, մեր զինվոր տղերքի կողքին․ Ռուստամ Բաքոյան

  • 27-09-2020 11:13:34   | Հայաստան  |  Հասարակություն
 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
«Հայաստանի ու սփյուռքի իմ սիրելի՛ եզդիներ.
 
Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայ զինվորների հետ եզդի զինվորը ամուր կանգնած են սահմանին։ Մեր տղերքը հաջողությամբ դիմակայում են թշնամու հարձակմանը։
 
Ցանկացած զարգացման դեպքում ամուր կանգնեք մեր ընդհանուր հայրենիքի, մեր բանակի, մեր զինվոր տղերքի կողքին»:
Նոյյան տապան  -   Հասարակություն