ՀՀ նախագահը ՆԱՏՕ-ին խնդրել է ուսումնասիրել Թուրքիայի դերը` ղարաբաղյան հակամարտությանը նրա մասնակցության հետ կապված

09-10-2020 15:25:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՆԱՏՕ-ին խնդրել է ուսումնասիրել Թուրքիայի դերը` ղարաբաղյան հակամարտությանը նրա մասնակցության հետ կապված: Այս մասին նա հայտարարել է Bloomberg գոր
ծակալությանը տված հարցազրույցում:
 
«Ես ՆԱՏՕ-ին խնդրել եմ ուշադիր ուսումնասիրել այս հարցը: Քանի որ կա մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը (Թուրքիան) մասնակցում կամ ներգրավվում է Դաշինքի անդամ չհանդիսացող երրորդ կողմերի հակամարտության մեջ: Հարցն այն է` արդյո՞ք Թուրքիան կանաչ լույս է ստացել ՆԱՏՕ-ից: Եթե ​​այո, ապա մենք պետք է իմանանք այդ մասին, եթե ոչ, ապա հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները կբարձրաձայնեն իրենց դիրքորոշումը եւ ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի այն չմասնակցի այս հակամարտությանը, քանի որ նրա ներկայությունն այստեղ ընդհանրապես չի օգնում, այլ բարդացնում է իրավիճակը»,- նշել է նա:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 116 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար