ՄԱԿ-ի Պարենի գործակալությունն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին

09-10-2020 16:14:56   |   |  Մամլո հաղորդագրություն



 
«Սնունդը քաոսի դեմ լավագույն պատվաստանյութն է» կարգախոսը պատկանում է ՄԱԿ-ի Պարենի գործակալությանը՝ WFP-ին, որը նվաճեց Խաղաղության Նոբելյան մրցանակը: Պարենի համաշխարհային ծրագիրն այդ բարձր պատվին արժանացավ սովի դեմ պայքարի և հակամարտությունից տուժած շրջաններում խաղաղության պայմանները բարելավելու ջանքերի
համար՝ հայտնում է Reuters-ը:
 
Հռոմում հիմնված կազմակերպությունը նշում է, որ ամեն տարի օգնում է շուրջ 97 միլիոն մարդու 88 երկրից, և աշխարհում յուրաքանչյուր իններորդ մարդը դեռ բավարար սնունդ չունի:
 
«Միջազգային համերաշխության և բազմակողմանի համագործակցության անհրաժեշտությունն ավելի ակնառու է, քան երբևէ»,- ասուլիսում ասել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը:
 
Նրա խոսքով, ՊՀԾ-ն շարժիչ ուժ է սովը որպես պատերազմի և բախումների զենք օգտագործելուն ուղղված ջանքերը կանխելու համար, իսկ COVID-19-ի համաճարակը, որը, ըստ ՊՀԾ-ի, կարող է կրկնապատկել սովն ամբողջ աշխարհում, այն էլ ավելի արդիական է դարձրել:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 108 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար