Գյումրու ավագանին 20 մլն դրամ է հատկացրել Արցախին

09-10-2020 16:29:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Գյումրու ավագանու այսօրվա որոշմամբ 20 մլն
դրամ է փոխանցվել Արցախին: 10 մլն դրամը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին, 10 մլն դրամ՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վերականգնմանը:
 
«Սկզբում 10 մլն էինք նախատեսել, հետո որ եկեղեցու ավերումը եղավ, ևս 10 մլն ավելացրինք: Հիմա անպայման մենք այնպես ենք անելու, որ այդ 20 մլն-ից 10 միլիոնը գնա հենց եկեղեցուն: Հիմնադրամի հետ կխորհրդակցենք, կհասկանանք, թե ինչպես ենք այդ գումարը փոխանցելու: Եթե պետք է, Շուշիի քաղաքապետարանին կփոխանցենք, եթե ասեն՝ հիմնադրամին, ուրեմն հիմնադրամին կփոխանցենք»,- հայտնել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 187 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար