Ձեր առաքելությունն է հայ քաղաքական ու մշակութային միտքը աշխարհին հասցնելը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

10-10-2020 13:41:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ կրթու
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Թարգմանչաց տոնի առիթով
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության համար այս կարևոր մշակութային օրվա՝ Թարգմանչաց տոնի կապակցությամբ։ Այն նվիրված է հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, և իր մեջ կրում է գրի ու դպրության, գիտելիքի ու իմաստնության լույսը՝ սկիզբ առնելով Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներից:
 
Սա առիթ է շնորհակալության և փառքի խոսք ասելու թարգմանչաց շարժման շարունակողներին, թարգմանչաց արվեստը զարգացնողներին, որոնց շնորհիվ հայ միտքը հնչում է նաև թարգմանաբար, իսկ հայ արվեստասեր հասարակությանը թարգմանաբար հասնում են համաշխարհային գրականության և մշակութային մտքի գոհարները։
 
Սիրելի՛ թարգմանիչներ, այժմ ավելի քան երբևէ, երբ թիկունքն ամուր պահելու և բռունցքվելու առաջնահերթություն ունենք, ձեր առաքելությունն է հայ քաղաքական ու մշակութային միտքը աշխարհին հասցնելը։ Դուք եք հայ խաղաղասեր ժողովրդի մշակութային պատգամախոսն աշխարհում և աշխարհի ձայնը՝ հայրենի երկրում, հենց ձեր շնորհիվ է աշխարհն առնչվում մեր քաղաքակրթական մտքին։
 
Շնորհավո՛ր ձեր մասնագիտական տոնը, թող ձեր գիտական, մշակութային միտքը ծաղկի ու զարգանա՝ ի փառս հայ ժողովրդի, հանուն համաշխարհային մշակույթի հնագույն մաս կազմող հայ մշակույթի հարատևման։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 247 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար