Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը` զինծառայող. ՀՀ ԱՆ


Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը` զինծառայող. ՀՀ ԱՆ

  • 28-09-2020 00:43:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում: Առողջապահության համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների արդյունքում տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու համար:
 
Սեպտեմբերի 27-ի, ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը` զինծառայող: Մեծ մասի մոտ առկա են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ:
 
Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են տարբեր. 9-ը` բավարար, 3-ը` միջին ծանրության, 2-ը` ծանր, 2-ը` ծայրահեղ ծանր, 1-ը` հետազոտման փուլում, 1-ն էլ դուրս է գրվել:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play