Ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք կորոնավիրուսի տարածումը. ՄԻՊ

13-10-2020 15:59:06   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքում հայտարարություն է տարածել՝ դիմելով հայրենակիցներին.
 
«Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։
 
Կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները
անհանգստացնող պատկեր են ցույց տալիս: Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։
 
Այսօր ավելի, քան երբևէ, կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր:
 
Մենք պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։
 
Այդպես յուրաքանչյուրս կօգնենք մեր բուժաշխատողներին, ովքեր անձնուրաց օգնության են հասնում վիրավորում ստացած զինվորին, ռազմական հարձակման ենթարկված խաղաղ բնակչին»,- գրել է Թաթոյանը։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 80 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար