Իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից. ՊԲ հրամանատար


Իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից. ՊԲ հրամանատար

  • 28-09-2020 16:22:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ: 
 
Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար:
 
 
ԱՀ ՊՆ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն