Լենա Նազարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին հայտնել է Արցախում հումանիտար ճգնաժամի մասին

13-10-2020 17:59:01   | Հայաստան  |  Հասարակություն



Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս
մասին հայտնել է Լենա Նազարյանը:
 
ՀՀ ԱԺ փոխնախագահը Մարկ Լոուքոքի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ եւ անդառնալի հետեւանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա տարիների համար։
 
Լենա Նազարյանը Մարկ Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել է միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 131 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար