Իսրայելական «նվեր» Իրանին…

13-10-2020 18:23:02   |   |  Վերլուծություն



Հոկտեմբերի 13-ի առավոտյան իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթափե գյուղի դաշտերում ընկել է ԱԹՍ: Ըստ պաշտոնական տեղեկատվության, դեռեւս պարզ չէ, թե այն որ կողմին է պատկանում: Կան նաեւ ենթադրություններ, որոնք չեն բացառում դրա իսրայելական արտադրության լինելը. ընդգծվում է, որ ուսումնասիրելուց հետո կտրվեն այդ հարցերի պատասխանները:
 
Միաժամանակ շեշտվում է, թե ԱԹՍ-ն գրեթե վնասված չէ: Մյուս
կողմից, հայ ռազմական փորձագետները, այդ թվում` մասնագիտացված կայքը, ուսումնասիրելով իրանական ԶԼՄ-ներում տարածված՝ խոցված ԱԹՍ-ի պատկերը, հստակ համոզմունք են հայտնում, որ այն Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության «Harop» տեսակի մահապարտ ԱԹՍ է: Եթե հաշվի առնենք, որ այն որեւէ վնաս չի պատճառել իրանական կողմին, կարելի է ենթադրել, որ իսրայելական տվյալ տիպի ԱԹՍ-ները Իրանին, ուսումնասիրելու համար, ուղղակի լավ նվեր են:
 
Իրանը, որը ԱԹՍ-ների արտադրության ոլորտում տարածաշրջանում առաջատարներից է, անշուշտ, կուսումնասիրի ոչ միայն դրա տակտիկա-տեխնիկական բնութագիրը, այլեւ հնարավոր առավելությունները կարող է կիրառել իր արտադրության մեջ: Այլ կերպ ասած՝ թեեւ Իրանը հակամարտ կողմերին բազմիցս նախազգուշացրել է հեռու մնալ իր սահմաններից, զգույշ լինել գործողություններում, սակայն հոկտեմբերի 13-ի դեպքից, թերեւս, խիստ դժգոհություն չհայտնի Ադրբեջանին՝ նման «նվերի» համար: Քանի որ այն, եթե իսրայելական է,  ապա  առանց ուսումնասիրելու էլ պարզ է, թե ում է պատկանում: Սակայն Թել Ավիվը հազիվ թե գոհ լինի ռազմավարական գործընկերոջ «անզգույշ» քայլից:
 
 
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 250 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար