Մարտերը շարունակվել են ամբողջ գիշեր. ՊԲ-ն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին. Պողոսյան. 1lurer.am


Մարտերը շարունակվել են ամբողջ գիշեր. ՊԲ-ն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին. Պողոսյան. 1lurer.am

  • 29-09-2020 10:41:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Ընդհանուր առմամբ ամբողջ գիշեր շարունակվել են մարտերը: Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ հարձակողական գործողություններ իրականացնել ղարաբաղա-ադրբեջանական սահմանգծի շփման գծի տարբեր ուղղություններով, որին Պաշտպանության բանակը հակազդել է բոլոր միջոցներով, և այս պահի դրությամբ որևէ փոփոխություն բնագծի ամբողջ երկայնքով տեղի չի ունեցել»: Այդ մասին այսօր հայտնել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
 
Նա տեղեկացրել է, որ այս պահին էլ ընթանում են միջդիրքային մարտեր: ՊԲ-ն շարունակում է ամբողջությամբ տիրապետել իրավիճակին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակառակորդի սադրիչ գործողությունները կանխելու համար:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը