Հզոր, հզոր, հզո՜ր՝ ոգեղեն ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել. Փաշինյան


Հզոր, հզոր, հզո՜ր՝ ոգեղեն ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել. Փաշինյան

  • 29-09-2020 11:19:51   | Հայաստան  |  Հասարակություն

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը   Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Նիստից հետո պատուհանից նայեցի ու տեսա, որ ավտոմեքենաների մի մեծ շարասյուն է պտտվում Հանրապետության հրապարակի գորգի շուրջը, այդ թվում` մի քանի ավտոբուսներ:
 
Մեքենաների պատուհաններից դուրս եկած մարդիկ ինչ-որ բաներ էին վանկարկում, դրոշներ ծածանում:
 
Սկզբում մտածեցի՝ հարսանիք է, բայց արագ հասկացա, որ այս օրերին դժվար թե հարսանիքի այսպիսի դրսևորում լիներ: Պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ:
 
Հզոր, հզոր, հզո՜ր՝ ոգեղեն ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play