Հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ, 5 տանկ․ ՊԲ


Հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ, 5 տանկ․ ՊԲ

  • 29-09-2020 13:03:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play