Վրաստանում կորոնավիրուսով վարակման 448 նոր դեպք է գրանցվել


Վրաստանում կորոնավիրուսով վարակման 448 նոր դեպք է գրանցվել

  • 01-10-2020 13:01:09   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 448 դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 6640: Այս մասին տեղեկացնում է կառավարության ստեղծած stopcov.ge կայքը՝ հայտնում է «Ալիք մեդիան»:
 
Մեկ օրում ապաքինվել է 299 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմել է 3419: Կարանտինային ռեժիմում է 5392, հատուկ վերահսկողության ներքո՝ 836  մարդ:
 
Կորոնավիրուսից երկրում 39 մահ է արձանագրվել:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play