ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին

  • 02-10-2020 17:03:54   | Հայաստան  |  Հասարակություն

Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին, որոնք Արցախից տեղափոխվել էին Հայաստան։
 
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին իրենց կատարած կարևոր մասնագիտական աշխատանքի համար և շուտափույթ ապաքինում մաղթեցի Ֆրանսիա մեկնելուց առաջ։
 
Կոնֆլիկտային կամ պատերազմական/զինված հարձակումների ժամանակ մասնագիտական աշխատանք կատարող լրագրողները գտնվում են միջազգային պաշտպանության ներքո:
 
Նրանց աշխատանքն իրավիճակի վերաբերյալ անգնահատելի է օբյեկտիվ, համապարփակ տեղեկություններ, ապացուցողական տվյալներ ունենալու, լարվածությունը նվազեցնելու և մարդու իրավունքները երաշխավորելու նպատակով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play