Լուկաշենկոն փորձում է փրկվել ու փրկել Ալիեւներին. բեռնատար օդանավի պարունակությունը


Լուկաշենկոն փորձում է փրկվել ու փրկել Ալիեւներին. բեռնատար օդանավի պարունակությունը

  • 02-10-2020 18:08:50   | Հայաստան  |  Վերլուծություն

Բելառուսական Բելտա գործակալությունը հայտնել է, որ ՌԴ նախագահ Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
 
Նախօրեին Իսրայելի եւ ՌԴ քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը տվյալներ էր ներկայացրել Մինսկից Իլ 76 ռազմական բեռնատար օդանավի Բաքու ուղղվելու մասին: Լուկաշենկոն ռազմամթերքով օգնությա՞ն է հասել Ալիեւին, որն արցախյան ճակատում կրում է բավական ծանր կորուստներ եւ կորցնում մեծ քանակի սպառազինություն:
 
Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցն ու Արցախի հարցի քննարկումը հետաքրքիր է դառնում հենց այդ տեղեկության համատեքստում: Ըստ ամենայնի, ՌԴ նախագահը փորձել է հասկանալ, թե ինչով է զբաղված Լուկաշենկոն:
 
Ղարաբաղի դեմ Թուրքիայի սանձազերծած պատերազմը Լուկաշենկոյի համար կարծես թե պատեհ առիթ է, նկատի առնելով, որ այդ պատերազմը զգալիորեն գրավել է միջազգային դերակատարների ուշադրությունը: Ըստ ամենայնի, Լուկաշենկոն փորձում է այդ հանգամանքն օգտագործելով, թուրքական օգնությամբ հերթական անգամ «գցել» Մոսկվային, որը ներկայում զբաղված է Թուրքիային ետած կովկասյան կենսական մարտահրավերով:
 
 
Իսկ Մոսկվայի համար դա անկասկած լրջագույն մարտահրավեր է, նկատի առնելով այդ հանգամանքով պայմանավորված նոր խնդիրները: Ռուսաստանի վիճակն այդ առումով իսկապես բարդ է, ու եթե ի լրումն դրա Լուկաշենկոն էլ սկսում է երկակի խաղ, ապա դա «յուղ է» այն կրակին, որ Կովկասում ՌԴ համար վառել է Էրդողանը:
 
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով Բաքվի հետ Լուկաշենկոյի այսպես ասած բազմիմաստ կապը, հնարավոր է գուցե դիտարկել, որ ռազմաճակատում լրջագույն ճահճի մեջ խրվող Ալիեւների ընտանիքը նրան է դիմել որոշակի միջնորդական գործունեություն ծավալելու համար, ձեւավորելով այլընտրանք ծայրահեղ իրավիճակի համար: Ընդ որում, չարժե բացառել, որ Իլ 76-ը նաեւ այդ ծայրահեղ վիճակի համար է, երբ ոչ ոք չի կասկածի, թե Բաքվից ով Մինսկ թռավ դրանով, երբ գա այդ ժամանակը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play