Այլընտրանք չունենք՝ միայն հաղթանակ, որի գինը ծանր է լինելու


Այլընտրանք չունենք՝ միայն հաղթանակ, որի գինը ծանր է լինելու

  • 05-10-2020 12:05:49   | Հայաստան  |  Քաղաքական

Պատերազմն ունի իր օրենքները, եթե փորձում են քեզ ոչնչացնել, իսկ միջազգային հանրությունը, ի հակասումն իր բոլոր ընդունած համաձայնագրերի, սոսկ անգույն ու անդեմ, անհասցե հայտարարություններ է անում,
 
հեռախոսազանգեր, որոնց արդյունավետությունը ցայսօր զրոյական է՝ ակներև անհավասարակշիռ հիտլերյան նկրտումներով Էրդողանին և խանգարված խամաճիկ Ալիևին չսթափեցնելով (Մերկելի Գերմանիան իր թուրքական  բնակչությամբ արդեն գերմանացիների համար անհարմարավետ տարածք է դարձել, ԱՄՆ-ը զբաղված է իր նախագահական ընտրություններով, մի սևամորթի սպանության համար, որն ակներև հանցագործ կենսագրական ուներ, փոթորիկներ բարձրացրեց, իսկ Արցախի ու Հայաստանի վրա թուրք-ազերիական և իսլամական պետության գրոհային վարձկանների հարձակման պարագայում քար լռություն է պահպանում՝ «քաղաքական կոռեկտության» դիմակով, Ռուսաստանն իր վերլուծաբաններով մեզ մեր բարդ լոգիստիկան է մատնանշում, թե ճանապարհներ չունենք զենք բերելու, այնինչ Ադրբեջանը մինչև ատամները զինված է իսրայելական, թուրքական, հարավկորեական և այլ գերժամանակակից զենքերով, իսկ մենք՝ խորհրդային) հասկանում ես, որ այլընտրանք չունենք՝ միայն հաղթանակ, որի գինը ծանր է լինելու, բայց պատերազմը դադարեցնելու միակ հնարավորությունն այն հաղթական ավարտին հասցնելն է՝ ոչնչացրո՛ւ ոսոխին, որպեսզի նա չհասցնի քեզ ոչնչացնել: Ուստի երիցս իրավացի է Արցախի նախագահի խոսնակը՝ մենք ներքաշվել ենք միջազգային ահաբեկչության պատերազմի մեջ. Ադրբեջանն է խախտել ուժի չկիրառման որոշումը, խախտել ստատուս քվոն, հրաժարվել Մինսկի խմբի խաղաղ բանակցություններից, միջազգային պայմանագրերով արգելված զենքերով հարվածել մեր խաղաղ բնակավայրերին, բոլորին անընդհատ նախապայմաններ է թելադրում, ստում անվերջ, իր բնակչությանը մահվան դատապարտում, ուրեմն լեգիտիմ իրավունք ունենք պատերազմը տեղափոխել Ադրբեջան՝ այն ահաբեկիչներից մաքրելու համար: Աստված զորավիգ մեր պաշտպանության բանակին, հայ մարտիկներին, նրանց աշխարհ բերած մայրերին ու բոլոր ընտանիքներին: Տէ՛ր, կեցո՛ դու զՀայս:
 
 
«Ժառանգություն» կուսակցության նախագահ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play