Ալիևը ձախողեց իր առաջ դրած խնդիրը. ԱՀ ԱԺ նախագահ


Ալիևը ձախողեց իր առաջ դրած խնդիրը. ԱՀ ԱԺ նախագահ

  • 06-10-2020 11:25:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

«Այս պատերազմում ավելի շատ է ընդգծված ճիշտ, գրագետ, ուղեղով մտածված պատերազմ վարելու հանգամանքը: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այս պատերազմը մենք տանում ենք մտածված, որպեսզի ամեն քայլի, ամեն մի օպերացիայի հետևանքով ունենանք ավելի քիչ կորուստներ»,- հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
 
Նա նշեց, որ Ալիևը պատրաստ էր արկածախնդրության 2016 թ. ապրիլին, Ալիևը գնաց արկածախնդրության տավուշյան մարտերին: «Կարծում եմ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն ստիպել է գնալ նման արկածախնդրության»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ Ալիևի առաջ դրված ծրագիրը՝ կարճ ժամանակամիջոցում թեյ խմել Ստեփանակերտում կամ Շուշիում, ձախողվեց, հետևաբար, ով ձախողվել է՝ պետք է հեռանա: Գուցե նա արդեն հեռացվել է»: Թովմասյանը նաև շեշտեց, որ արդեն աշխարհին է հայտնի՝ ադրբեջանական կողմից պատերազմը կառավարում է Թուրքիան, և  պատերազմում թուրք բարձրաստիճան սպաներ են ներգրավված:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play