Թուրքիան ու Ադրբեջանը դիվանագիտական ինքնասպանության եզրին են. Ռուբեն Ռուբինյան


Թուրքիան ու Ադրբեջանը դիվանագիտական ինքնասպանության եզրին են. Ռուբեն Ռուբինյան

  • 07-10-2020 17:04:04   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 
 
«Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները հրապարակային և ոչ հրապարակային կերպով քննադատվում են Եվրախորհրդարանում, ԵԽԽՎ-ում, տարբեր երկրների խորհրդարաններում, ՄԻԵԴ-ը բավարարել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու՝ Հայաստանի հայցերը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը հաստատում են թուրքա-ադրբեջանական ներկրված տեռորիստների ներկայությունը ռազմական գոտում, Հունաստանը հետ է կանչում Բաքվում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։
 
Թուրքիան ու Ադրբեջանը դիվանագիտական ինքնասպանության եզրին են»։
 
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play