Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 718 նոր դեպք, առողջացել 202 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 718 նոր դեպք, առողջացել 202 քաղաքացի

  • 08-10-2020 11:03:58   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հոկտեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 54473 դեպք, որոնցից 45312-ը` առողջացած, 1004-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 316479 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 718 նոր դեպք: Ունենք 202 առողջացած:
 
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 86 (տղամարդ), 67 (կին), 88 (կին), 58 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (կին), 71 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play