Րաֆֆի Հովհաննիսյանը վերջնականապես հրաժարվել է մասնակցել<br /> ԵԽԽՎ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին<br />


Րաֆֆի Հովհաննիսյանը վերջնականապես հրաժարվել է մասնակցել
ԵԽԽՎ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին

  • 09-04-2009 17:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջնականապես հրաժարվել է մասնակցել Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքներին: Այս մասին ապրիլի 9-ի ասուլիսում հայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, կուսակցությունն ԱԺ-ի նախագահին առաջարկել է Ր.Հովհաննիսյանի փոխարեն ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության կազմում ընդգրկել խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին, իսկ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում` խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանին: «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն իր հերթին նշեց, որ իր այդ որոշմամբ Ր.Հովհաննիսյանը կատարում է դեռեւս 2008թ.-ի հունիսին հանրությանը տված խոստումը, ըստ որի, եթե Հայաստանն ու Եվրոպան հավատարիմ չլինեն իրենց որդեգրած ժողովրդավարական արժեքներին, ապա ինքը կադադարեցնի իր համագործակցությունը այդ եվրոկառույցների հետ: Ա.Մարտիրոսյանը հավելեց, որ Հայստանում առկա հասարակական-քաղաքական վիճակն անընդունելի է «Ժառանգության» համար: Նրա խոսքերով, անթույլատրելի է հատկապես այն հանգամանքը, որ անգամ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությունից հետո քաղբանտարկյալները շարունակում են մնալ անազատության մեջ: ԱՆդրադառնալով Ր.Հովհաննիսյանի հետագա ծրագրերին, Ա.Մարտիրոսյանը հերքեց որոշ լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե «Ժառանգության» առաջնորդը պատրաստվում է հեռանալ մեծ քաղաքականությունից: Ըստ նրա, ԱԺ-ի միակ ընդդիմադիր ուժի առաջնորդը հանդիսացող, բարձր վարկանիշ ունեցող Ր.Հովհաննիսյանը պարզապես չի կարող չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական