ԵԱՀԿ-ի առաքելությունը ապրիլի 8-ին պլանային դիտարկումն է<br /> անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում<br />


ԵԱՀԿ-ի առաքելությունը ապրիլի 8-ին պլանային դիտարկումն է
անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

  • 08-04-2009 17:45:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ-ի առաքելությունը ապրիլի 8-ին պլանային դիտարկումն է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղասախստան): Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայության, թեեւ դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը արդեն որերորդ անգամ դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները, ինչի արդյունքում ստիպված դիտարկումն իրականացվել է ավելի հեռավոր տարածությունից: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Քաղաքական