Էդվարդ Նալբանդյան. «Հայ-թուրքական հարաբերությունների<br /> կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց Ցեղասպանության<br /> իրողությունը»<br />


Էդվարդ Նալբանդյան. «Հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց Ցեղասպանության
իրողությունը»

  • 06-04-2009 16:15:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապակցված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբեւէ քննարկման առարկա չի եղել: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության հարցին: Նա նաեւ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը: «Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նախապայմաններ առաջադրելու վերաբերյալ հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցություններում արձանագրված առաջընթացը ձախողելու փորձ»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով թուրք պաշտոնյաների այն հայտարարությունները, ըստ որոնց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մասնավորապես պայմանավորվում է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական