Շուշիում վիրավորված ռուս լրագրողի վիճակը բավարար է


Շուշիում վիրավորված ռուս լրագրողի վիճակը բավարար է

  • 15-10-2020 14:46:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Շուշիում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը շարունակում է բուժումը Երևանում: Նրա վիճակը գնահատվում Է բավարար: Մոտ օրերս կլուծվի նրան Մոսկվա տեղափոխելու հնարավորության հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
 
Հիշեցնենք, որ ՌԴ-ի երեք քաղաքացիները վիրավորվել էին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարի հրթիռակոծման հետևանքով: Երկու տուժածները՝ Լևոն Արզանովն ու Հրանտ Բալադյանը, տեղափոխվել էին Մոսկվա, իսկ ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը բուժումը շարունակում է Հայաստանի մայրաքաղաքում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play