Անցած 3 օրում հանրապետությունում 36 ավտովթար է արձանագրվել

19-10-2020 14:44:38   | Հայաստան  |  Հասարակություն
 


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, զենք-զինամթերքի առգրավման, հարկերից խուսափելու և ընտանեկան բռնության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների
չարաշահման՝ 3, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, ծեծի, սպանության սպառնալիքի, կաշառակերության, թմրամիջոցների մաքսանենգության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, փաստաթղթի կեղծիքի և զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
 
Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 3 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 129 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար