Ադրբեջանական կողմը վտանգ է զգում


Ադրբեջանական կողմը վտանգ է զգում

  • 19-10-2020 16:38:50   | Ադրբեջան  |  Քաղաքական

ՀԱՅ ԶԻՆԱԿԱՆ ՈՒԺԸ հօդս է ցնդեցնում ադրբեջանական "ռազմավարական միտքը"։ 
 
Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի հետ կապված ադրբեջանական պրովոկացիան դրա ապացույցն է։ Այլ ելք չունենալով` "հնարամիտները" հիմա էլ փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների միջև` հասկանալով, որ ռազմաճակատում հաջողելու իրատեսական նախադրյալներ չունեն։ Ի դեպ` այս հրահրող քայլն արվում է British Petrolium-ի ներկայացուցչի` ադրբեջանական կողմին ուղղված աջակցող հայտարարության ֆոնի վրա` որպես ԲԹԷ-ի և ԲԹՋ-ի անվտանգության ապահովման երաշխավորության կոչ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ադրբեջանական կողմը վտանգ է զգում` ուղղված այդ հաղորդակցությունների թիրախավորմանը։ Կարծես` ոչ միայն  ադրբեջանական կողմի սպառազինության, այլև  "ռազմավարական մտքի" զինանոցի պաշարները սպառվում են, իսկ մանևրելու հնարավորությունները սահմանափակվում են։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
 
քաղաքագետ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play